5 հոգեբանական սերիալ, որոնք կարող են փոխել մարդուն

5 հոգեբանական սերիալ, որոնք կարող են փոխել մարդուն

Այս շաբաթ Times-ն առաջարկում է դիտել ֆիլմեր, որոնք բանալի են ինքաճանաչման, սեփական վախերի ու կոմպլեքսների դուրս բերման և կյանքի իմաստի փնտրտուքներում չխճճվելու համար։ Ֆիլմերից յուրաքանչյուրը նոր անկյունով է ներկայացնում այն բոլոր խնդիրները, որոնց բախվում ենք՝ տարբեր տարիքներում ու ժամանակներում՝ ցավի ու կորստի հաղթահարումից մինչև սեփական անձը սիրելու բանաձև։  

Տրիգեր

3 եթերաշրջանից կազմված այս ֆիլմի յուրաքանչյուր սերիայում ներկայացվում է հոգեբանական մեկ խնդիր։ Հոգեբան Արտյոմ Ստրելեցկին կողմնակից է հիվանդներին բուժել շոկային թերապիայով։ Արտյոմի կարծիքով միակ մեթոդը, որի օգնությամբ մարդը կարող է լուծել իր խնդիրները, սեփական անձի ինքնաճանաչումն է, երբեմն նաև ինքնախաբեությունը։ Հոգեբանների մեծամասնությունը իրենց հաճախորդներին վերաբերվում է հատուկ հոգատարությամբ, լսում նրանց կյանքի նկատմամբ ունեցած բողոքները, ապրումակցում է և դրա դիմաց ստանում կլորիկ գումար։ Արտյոմը անում է ճիշտ հակառակը, պրովոկացիայի միջոցով վիրավորում է հաճախորդներին, ծիծաղում նրանց խնդիրների վրա, բայց դա նրանց դուրշ է քաշում կոմֆորտի գոտուց։ Արտյոմի մեթոդը աշխատում է անթերի, մինչև  հաճախորդներից մեկը ինքնասպանություն է գործում։ 

Ապրել կյանքը

Մեկ եթերաշրջանից կազմված հոգեբանական դրաման ներկայացնում է մանիպուլյացիոն սիրային հարաբերությունները, որոնք երբեմն կարող են ունենալ կործանարար հետևանքներ։ Ֆիլմը կօգնի տարբերել մանիպուլյատոր զույգին, ինչն է նրանց բնորոշ, ինչպես են գործում։

30-ամյա Անյան կիրթ և վառ աղջիկ է, կայացած մարքեթոլոգ, որն ունի ընկերական մեծ շրջապատ։ Ամուսու մահը իրեն չի կոտրում, նա վերաիմաստավորում է կյանքը և առաջ շարժվում։ Չի շտապում նոր հարաբերություններ կառուցել մինչև այն պահը, երբ հանդիպում է մի երիտասարդի։ Անյան հասկանում է, որ նոր հարաբերությունները կառուցված են մանիպուլյացիայի վրա, ինչպես և ամուսու պարագայում էր։ Եվ մանիպուլյատոր կողակիցների հետ անառողջ հարաբերությունները, որ ուղեկցում են իրեն,  պատահական չեն։  

Մեդիատոր

Անդրեյ Պավլովի մասնագիտությունը կամ ավելի ճիշտ շնորհը մեդիատոր լինելն է։ Այս մասնագիտությունը կապ չունի երաժշտության հետ, բայց աշխատելաոճը նման է սիմֆոնիայի։ Մեխանիզմը մարդկանց հոգում հայտնվելն է և նուրբ թելերի հետ խաղալը։ Մեդիատորը հեշտությամբ կարող է փոխակերպվել որպես  լրագրող, դառնալ իրեն անծանոթ կնոջ սիրեկանը, դպրոցականի ընկերը և այպես շարունակ։ Հատուկ ծառայությունները հաճախ են նրան դիմում որպես բանակցող, երբ պետք է կանխել ինքնասպանությունը կամ բռնել հանցագործին, առանց մեկ փամփուշտի։

2 սեզոնից կազմված այս ֆիլմի յուրաքանչյուր սերիան պատմում է, որ մեդիատորը կարողանում է այնպես անել, որ մարդիկ սիրով անեն այն, ինչ իրենց կասի ինքը՝ դառնալով կառավարելի։ 

Խելագարը

Օլեգը գործի պրոֆեսիոնալ է, մոսկվայաբնակ այս հոգեբանի մոտ մշտապես հերթեր են։ Բայց վերջին շրջանում օլեգը սկսել է անհանդուրժող դառնալ իր հաճախորդների նկատմամբ։ Միջին տարիքի ճգնաժամը, 40 տարեկանում մայրիկի հետ ապրելը, ինքահարգանքի կորուստը, դեղորայքային կախվածությունը, աճող ագրեսիան թաքցնելն արդեն անհնարին է դառնում։ Ֆյոդր Բանդարչուկի մեկ եթերաշրջանից կազմված ֆիլմը պատմում է, որ հոգեբանները կարող են օգնել լուծել տարբեր խնդիրներ, բայց երբեմն անզոր են սեփական խնդիրները լուծելու հարցում։ Կողքից թվում է, թե Օլեգը հաջողակ տղամարդ է, երջանիկ ամուսնացած, բայց ոչ մեկ չգիտի ճշմարտությունը։ Մեկ տարի առաջ անհետացել է կինը, որից որևէ լուր չունի արդեն 384 օր։ 

Բանակցողը

1 եթերաշրջանից կազմված սերիալը պատմում է Ալեքսանդր Մաքսիմովի մասին, որը  հրաշալի հոգեբան է և Ռուսաստանի լավագույն բանակցողը։ Նրա հետևում ահռելի փորձ է և մեծ քանակությամբ փրկված մարդիկ: Մաքսիմովը աշխատել է ահաբեկչությունների ժամանակ, համոզել է ազատ արձակել պատանդներին կամ  հետ պահել հանցագործներին անդառնալի արարքներից։ Մաքսիմովը աշխատանքային տարիների ընթացքում կարողացել է մշակել տեխնոլոգիա որը հրաշալի աշխատում է, բայց բոլորը մեկ օր անում են սխալներ։ Ակաբեկիչների ձեռքում է հայտնվում իր աղջիկը, որին փրկել չի կարողանում։ Մաքսիմովը չկարողանալով հաղթահարել ցավը հեռանում է ընտանիքից։ Տարիներ անց նա հանդիպում է այն մեկին, ով մեղավոր էր կատարված ողբերգության համար։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում