Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 8 աստիճանով
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 10-11-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Նշվում է, որ հուլիսի 10-11-ը առանձին հատվածներում անձրևը կլինի ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 10-11-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հուլիսի 10-11-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում հուլիսի 10–ի գիշերը եղել է 18-20 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +28…+30 աստիճան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում