Ռուս մասնագետները կօգնեն թվայնացնել Հայաստանի տնտեսությունը
Նմանատիպ
Ռուսական կողմը «Թվային տնտեսություն» հարթակի միջոցով կօգնի Հայաստանին տնտեսության տարբեր ճյուղերում թվային փոխակերպման ռազմավարություն ստեղծել։ Ապագայում այն կարող է սինխրոնիզացվել ԵԱՏՄ անդամ երկրների ազգային ռազմավարությունների հետ։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է «Թվային տնտեսություն» կազմակերպության միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն Անդրեյ Ֆիլիպովը։
Այժմ հարթակը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների և գործարարների հետ, վերջնական նպատակն է պարզեցնել բիզնեսի վարումը:
Ֆիլիպովը նշել է, որ «Թվային տնտեսություն» ազգային ծրագիրը բավականին լավ արդյունքներ է ցուցադրել Ռուսաստանում։ Անցյալ տարի որոշում է ընդունվել միջազգային մակարդակով թվային տնտեսության ոլորտի, առաջին հերթին՝ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության զարգացման մասին։
«Ձեռնարկությունների թվային փոխակերպում ասելով հասկանում ենք ողջ բիզնես գործընթացը` սպառողից մինչև գնորդ վաճառքի շղթան. դա նաև լոգիստիկայի, ապրանքների պահանջարկի, առաքման և մնացած ամեն ինչի հարց է»,-ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում