Ռուս մասնագետները կօգնեն թվայնացնել Հայաստանի տնտեսությունը

Ռուս մասնագետները կօգնեն թվայնացնել Հայաստանի տնտեսությունը

Ռուսական կողմը «Թվային տնտեսություն» հարթակի միջոցով կօգնի Հայաստանին տնտեսության տարբեր ճյուղերում թվային փոխակերպման ռազմավարություն ստեղծել։ Ապագայում այն կարող է սինխրոնիզացվել ԵԱՏՄ անդամ երկրների ազգային ռազմավարությունների հետ։

Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է  «Թվային տնտեսություն» կազմակերպության միջազգային համագործակցության գծով փոխտնօրեն Անդրեյ Ֆիլիպովը։

Այժմ հարթակը զարգացնում է համագործակցությունը Հայաստանի համապատասխան պետական գերատեսչությունների և գործարարների հետ, վերջնական նպատակն է պարզեցնել բիզնեսի վարումը:

Ֆիլիպովը նշել է, որ «Թվային տնտեսություն» ազգային ծրագիրը բավականին լավ արդյունքներ է ցուցադրել Ռուսաստանում։ Անցյալ տարի որոշում է ընդունվել միջազգային մակարդակով թվային տնտեսության ոլորտի, առաջին հերթին՝ ԵԱՏՄ երկրների հետ համագործակցության զարգացման մասին։

«Ձեռնարկությունների թվային փոխակերպում ասելով հասկանում ենք ողջ բիզնես գործընթացը` սպառողից մինչև գնորդ վաճառքի շղթան. դա նաև լոգիստիկայի, ապրանքների պահանջարկի, առաքման և մնացած ամեն ինչի հարց է»,-ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում