Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը նվաճել է ոսկե մեդալ և դարձել Եվրոպայի ռեկորդակիր

Ծանրամարտիկ Էմմա Պողոսյանը նվաճել է ոսկե մեդալ և դարձել Եվրոպայի ռեկորդակիր

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության 81 կգ քաշային կարգայինների մրցապայքարում ՀՀ հավաքական թիմի կազմում հանդես եկող Էմմա Պողոսյանը նվաճել է ոսկե մեդալ և դարձել Եվրոպայի ռեկորդակիր։ Նա հաղթել է երկամարտի 225կգ արդյունքով։ Տեղեկությունը հայտնել է Շիրակի մարզպետի աշխատակազմը։

«Մեր մարզուհին հրում վարժությունում 129 կգ արդյունքով սահմանեց Եվրոպայի պատանեկան նոր ռեկորդ»,-  ասված է հաղորդագրությունում։

Էմմա Պողոսյանը ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան է։

Ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանն արդեն երկամարտի 9 մեդալ է նվաճել, որոնցից 5-ը՝ ոսկե:

Մրցումային վերջին օրը՝ հուլիսի 10-ին, մրցահարթակ դուրս կգան Ռուստամ Սահրադյանը, Աշոտ Մարգարյանը (երկուսն էլ՝ 102 կգ) և Գագիկ Մկրտչյանը (+102 կգ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում