Իրանի նորանշանակ դեսպանը սկսել է իր առաքելությունը Հայաստանում

Իրանի նորանշանակ դեսպանը սկսել է իր առաքելությունը Հայաստանում

Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին սկսել է իր առաքելությունը։

Ինչպես հայտնում է իրանական IRNA գործակալությունը, Հայաստանում իր առաքելությունը սկսելուց առաջ նա հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ։

Այդ հանդիպմանը Իրանի արտաքին գործերի նախարարությունը վերահաստատել է կառավարության` հարևանների հետ հարաբերություններին առաջնահերթություն տալու քաղաքականությունը։

Հիշեցնենք` Աբբաս Բադախշան Զոհուրին ավարտում է իր առաքելությունը ՀՀ–ում։ Նա մեր երկրում Իրանի դեսպան է նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել է 2020թ-ի սկզբին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում