Պաուլո Դիբալան հայտնել է, թե որ ակումբում է խաղալու

Պաուլո Դիբալան հայտնել է, թե որ ակումբում է խաղալու

Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի և իտալական «Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան այս ամռանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմից հեռանալու մտադրություն չունի։

«Իհարկե, ես երջանիկ եմ լինել «Ռոմայում»։ Այո, ես մնում եմ։ Վաղը մենք վերադառնում ենք արձակուրդից և սկսում պատրաստվել նոր մրցաշրջանին»,- Դիբալայի խոսքը մեջբերում է LaRoma24-ը։

Դիբալան անցած ամռանն է միացել «Ռոմային», որի կազմում մասնակցել է 38 հանդիպման, խփել 18 գոլ, կատարել 8 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում