Լաչինի միջանցքը փակ է նաև Կարմիր խաչի մեքենաների համար

Լաչինի միջանցքը փակ է նաև Կարմիր խաչի մեքենաների համար

Ադրբեջանը կրկին փակել է Լաչինի միջանցքն անգամ Կարմիր խաչի մեքենաների համար

Ադրբեջանը հայտարարել է Լաչինի միջանցքով երթևեկության դադարեցման մասին` պատճառաբանելով, թե ԿԽՄԿ մեքենաները իբր մաքսանենգության փորձ են արել։

Այս մասին տեղեկությունը հատնում է ռուսական Sputnik գործակալության ադրբեջանական ծառայությունը։

Ադրբեջանական կողմը մեղադրել է ԿԽՄԿ-ին վստահությունը չարաշահելու մեջ։ Հարուցվել է քրեական գործ, անցակետը փակ կլինի մինչև քննության ավարտը:

«Կարմիր Խաչի մեքենաներով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հայերը փորձել են ապօրինի բեռներ փոխադրել, դրանց թվում՝ ծխախոտ, բջջային հեռախոսներ, բենզին»,- ասված է հրապարակման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում