Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը կարող է երկարել

Լեյլա Յունուսի կալանքի ժամկետը կարող է երկարել

Ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի գործով կարող է նոր դատական նիստ կայանալ, որում կքննարկվի նրա կալանքի ժամկետը երկարեցնելու հարցը: Ինչպես հաղորդում է  ադրբեջանական Contact.az-ը, այս մասին տեղեկացնում է միջազգային իրավապաշտպա ն Human Rights Watch կազմակերպությունը:

Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը` Արիֆը, քաղաքական հիմնավորում ունեցող մեղադրանքներով նախադատական կալանքի մեջ են գտնվում համապատասխանաբար հուլիսի 30-ից և օգոստոսի 5-ից: «Իշխանությունները պետք է անմիջապես ազատ արձակեն ամուսիններին, հանեն նրանց վրայից մեղադրանքները, ուսումնասիրեն Լեյլա Յունուսի հայտարարությունը բանտում իր նկատմամբ վատ վերաբերմունքի վերաբերյալ և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին»,- նշվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում