Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները

Մեկնարկել են Հատիս լեռան գագաթին գտնվող ամրոցի պեղումների աշխատանքները

Հատիս լեռան վրա, որտեղ պլանավորվում է տեղադրել Քրիստոսի արձանը, սկսվել են հնագիտական ​​պեղումներ։

Լեռան գագաթին գտնվող բերդում հետազոտություններ են իրականացվում հայ և իտալացի գիտնականների կողմից։ Պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշները կարելի է վերագրել տարբեր ժամանակաշրջանների, մասնավորապես՝ բրոնզե դարին, Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներին։

Այս պահին ձեռք բերված տվյալները թույլ են տալիս հնավայրը թվագրել բրոնզ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջաններով։ Հայտնաբերված հնագիտական գտածոների մեջ կարելի է առանձնացնել տարբեր ժամանակաշրջանների խեցանոթների օրինակներ, բրոնզեդարյան նետասլաքների օրինակներ օբսիդիանից, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, գլանաձև կնիք (հավանաբար մ․թ․ա 5-րդ դար) և Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամը։

Հաշվի առնելով պեղման ենթակա տարածքի խիստ ընդարձակ մակերեսը՝ «Հատիսի ամրոցի» հետազոտվող տարածքը բաժանվել է 10×10 մ չափերով քառակուսիների:

Աշխատանքները նախատեսվում է ավարտել օգոստոսի վերջին, հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Ինչպես հայտնում է ՀՀ ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը, կառավարությունը հուշագիր է ստորագրել «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ՝ Հատիս լեռան վրա հայտնաբերված ամրոցի հետագա ուսումնասիրություններն իրականացնելու շուրջ համագործակցության մասին։

Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարին գործարար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ նախատեսում է Հատիսի վրա տեղադրել Քրիստոսի 33 մետր բարձրությամբ արձանը։

Սկզբնական շրջանում շինարարությունը կասեցվել էր։  ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ուսումնասիրության հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը դիմել էր ոստիկանություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում