Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ

Երևանում հուլիսի 11-ի ցերեկը սպասվում է, հուլիսի 16-ի երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 12-15-ը և 16-ի գիշերը կդիտվի  առանց տեղումների եղանակ։

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանը հուլիսի 11-ի ցերեկը կնվազի 6-8, 12-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, հուլիսի 12-ի ցերեկը, 13-15-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Մարզերում հուլիսի 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, հուլիսի 16-ի ցերեկն առանձին շրջաններում կլինի  կարճատև անձրև և ամպրոպ, 11-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ։ Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ։ Հուլիսի 12-15-ը, 16-ի գիշերը կդիտվի առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հյուսիսարմտյան 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ կլինի քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Արցախում հուլիսի 11-ին  սպասվում է կարճատև անձրև։

Հետևեք մեզ նաև Telegram-ում