Կառավարությունը մտադիր է հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից

Կառավարությունը մտադիր է հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից

Կառավարությունը մտադիր է հրաժարվել եկամտահարկի վերադարձի համակարգից ոչ միայն Երևանում, այլև ամբողջ Հայաստանի տարածքում։ Մասնավորապես, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում Ֆինանսների նախարարությունը նոր նախագիծ է ներկայացել, և օրինագծով առաջարկվում է ըստ մար­զերի և ըստ տարիների աստիճա­նա­բար կրճատել եկամտային հարկի վերադարձի կիրառության շրջա­նակը։

Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր տեղեկություններին։

Նշվում է, որ ըստ նախագծի՝ 2027-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձման համա­կարգը կիրառելի չի լինի Երևանին հարակից Արագածոտն, Արարատ, Արմավիր և Կոտայք մարզերում, իսկ 2029-ի հունվարի 1-ից՝ մնացած բոլոր մարզերում։ Բացառություն կլինի միայն կառավարության հաստատած ցանկում ներառված սահ­մանամերձ բնակավայրերում գտն­վող կամ կառուցվող անշարժ գույքերի դեպքում։

Հավելենք, որ «Եկամտահարկի վերադարձի մասին» օրենքը գործում է 2015-ից, 2022-ից ծրագիրը դադարեցվել է Կենտրոնում և Արաբկիրում, իսկ 2025-ից՝ ամբողջ Երևանում։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում