Ադրբեջանում խստացրել են գրանտի տրամադրման կարգը

Ադրբեջանում խստացրել են գրանտի տրամադրման կարգը

Ադրբեջանի Միլի Մեջլիսը  ոչ կառավարական կազմակերպությունների ոլորտում գործող օրենսդրության մեջ փոփոխություններ է մտցրել՝ խստացնելով օտարերկրյա դոնորների համար գործունեության պայմանները:

Փոփոխություններից մեկի համաձայն՝ արտաքին ֆինանսական աղբյուրների հաշվին ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքները և ծառայությունները պետք է իրականացվեն Արդարադատության նախարարությունում գրանցվող պայմանագրերի հիման վրա: Առանց գրանցման՝ աշխատանքի համար նախատեսվում է վարչական պատասխանատվություն:

Մեկ այլ փոփոխության համաձայն՝ օտարերկրյա դոնորը կարող է գրանտ տրամադրել՝ այս կամ այն նախագծի նպատակահարմարության մասին Ադրբեջանի գործադիր իշխանության մարմնի եզրակացությունը ստանալուց հետո:

Մեկնաբանելով այդ օրենսդրական փոփոխությունները ՝ փորձագետները նշել են, որ դրանք հավելյալ ֆիլտրեր են սահմանում օտարերկրյա դոնորների համար: Առաջին հերթին՝ նրանք պետք է ստանան դոնոր լինելու իրավունք, այնուհետև ցույց տան նախագծի ֆինանսավորման նպատակահարմարությունը, իսկ այնուհետև գրանտ ստացող կազմակերպությունը պետք է այն գրանցի Արդարադատության նախարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում