Եվս 1 վիրավոր սահմանին․ ՀՀ ՊՆ
12/07/2023 15:30
Նմանատիպ
Հուլիսի 12-ին՝ ժամը 12:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ն. Թ.-ն:
Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ զինծառայողի վիճակը գնահատվում է միջին ծանրության և նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 05:30-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ զինծառայող Ե. Խ.-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում