Ուկրաինան չի հասկանում, թե ինչ պայմաններ պետք է կատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Կուլեբա

Ուկրաինան չի հասկանում, թե ինչ պայմաններ պետք է կատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու համար. Կուլեբա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ չի հասկանում, թե իր երկիրն ինչ պայմաններ պետք է կատարի ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար։ Այս մասին նա ասել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում։

«Խնդիրն էլ սա է։ Այսինքն, ե՞րբ են կատարվելու այդ պայմանները։ Այդ ի՞նչ պայմաններ են։ Ովքե՞ր են ձևակերպելու դրանք։ Ինչպիսի՞ն են դրանք»,- ասել է Կուլեբան։

Ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի՝ այս հարցում Ուկրաինայի և դաշինքի ղեկավարությունները «սկզբունքորեն տարբեր դիրքորոշումներ ունեն»։

Նրա խոսքով՝ Կիևի դիրքորոշումն այն է, որ «կան բոլոր պայմանները, որպեսզի Ուկրաինային հրավիրեն դառնալ ՆԱՏՕ անդամ», սակայն ՆԱՏՕ-ի դիրքորոշումն այն է, որ «կան ինչ-որ պայմաններ, որոնք պետք է կատարել»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում