ՄԱԿ-ը դատապարտել է Ղուրանի և այլ սուրբ գրքերի հրկիզումը
Նմանատիպ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բանաձև է ընդունել, որով դատապարտում է սուրբ գրքերի հրկիզման գործողությունները։
«Խորհուրդը դատապարտում և վճռականորեն մերժում է Սուրբ Ղուրանի պղծման վերջին հրապարակային և կանխամտածված գործողությունները և ընդգծում է կրոնական ատելության այդ գործողությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը՝ մարդու միջազգային իրավունքներից բխող պետությունների պարտավորություններին համապատասխան»,- ասվում է բանաձևում։
Այսպես, 28 երկրների ներկայացուցիչներ կողմ են քվեարկել, 12-ը՝ դեմ, 7-ը՝ ձեռնպահ:
ՄԱԿ-ը պետություններին կոչ է անում վերանայել իրենց ազգային օրենքները, քաղաքականությունը և իրավակիրառական շրջանակները՝ բացահայտելու այն բացերը, որոնք կարող են խոչընդոտել դատական հետապնդմանը կրոնական հողի վրա ատելության կոչերի կամ խտրականության, թշնամանքի և բռնության հրահրող գործողությունների համար:
Հիշեցնենք, որ հունիսի 28-ին Ստոկհոլմի կենտրոնում ոստիկանության թույլտվությամբ տեղի է ունեցել Ղուրանի այրում:
Այդ գործողությունը կատարել է Իրաքից 37-ամյա ներգաղթյալ Սալվան Մոմիկան: Նման ակցիա կատարելու առաջին դիմումը մերժվել էր: Թույլտվություն ստանալուց հետո նա Ղուրանից էջեր է պոկել և այրել: Ոստիկանները ներկա են եղել հրապարակում, բայց չեն միջամտել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում