ՄԱԿ-ը փորձում է Ռոսսելխոզբանկը SWIFT-ին միացնելու ճանապարհ գտնել
13/07/2023 00:53
Նմանատիպ
ՄԱԿ-ն առաջարկել է SWIFT համակարգին Ռուսաստանի գյուղատնտեսական բանկի (ռուս․ ՝ Россельхозбанк) միացման հետ կապված խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ։
Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ տեսաբրիֆինգի ժամանակ հայտարարել է միջազգային կառույցի Առևտրի և զարգացման հարցերով ՄԱԿ-ի համաժողովի ղեկավար Ռեբեկա Գրինսպենը:
«Մենք փորձում ենք պատժամիջոցների ներքո նրանց ապահովել գործառնությունների իրականացման ավելի արագ ճանապարհ: Բայց սա այն խնդիրներից մեկն է, որի համար մենք ամբողջական լուծում չենք գտել Ռոսսելխոզբանկի համար», – ասել է նա՝ նշելով, որ իրենք առաջարկել են խնդրի լուծման այլընտրանքային ուղիներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում