Իլոն Մասկը արհեստական բանականության ընկերություն կստեղծի
13/07/2023 13:40
Նմանատիպ
«Տեսլա» ընկերության սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է նոր ընկերության ստեղծման մասին, որը կզբաղվի արհեստական ինտելեկտի զարգացմամբ։
«Հայտարարում ենք xAI-ի ստեղծման մասին՝ իրականությունը հասկանալու համար», – գրել է նա չորեքշաբթի օրն իր թվիթերյան միկրոբլոգում:
Գործարկվել է x.ai կայքը։ Այն հստակեցնում է, որ ընկերությունում կաշխատեն Google-ի, Microsoft-ի և տեխնոլոգիական ոլորտի այլ ընկերությունների նախկին աշխատակիցներ։
Մասկը նաև հայտարարել է, որ ինքը և թիմը կպատասխանեն նոր ընկերության վերաբերյալ հարցերին հուլիսի 14-ին Twitter Spaces հեռարձակման ժամանակ։
Մարտին Մասկը Նևադայում գրանցել է xAI-ը, սակայն դրանից հետո նրա ստարտափի մասին նոր տեղեկություններ չկան։ Մասկը բազմիցս արհեստական ինտելեկտն անվանել է խոստումնալի և վտանգավոր տեխնոլոգիա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում