2023-ը՝ կլիմայական ռեկորդների տարի
14/07/2023 11:59
Նմանատիպ
2023 թվականի հունիսը սահմանել է միանգամից երեք համաշխարհային ռեկորդ։
Այս մասին հայտնել է Ռուսաստանի հիդրոօդերևութաբանական կենտրոնի գիտական ղեկավար Ռոման Վիլֆանդը։
Եղանակի դիտարկման ողջ պատմության ընթացքում 2023 թվականի հունիսն ամենաշոգն է եղել աշխարհում։ Բացի այդ, ջերմային ռեկորդ է սահմանվել Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում, ինչպես նաև ծովի սառույցի ցածր մակարդակ՝ Անտարկտիդայում:
Կանխատեսողները հայտնել են, որ հունիսին ջերմաստիճանը 0,5 աստիճանով բարձր է եղել վերջին 30 տարվա միջին ցուցանիշից: Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2019թ.-ին։ Վիլֆանդը կարծում է, որ գլոբալ ջերմաստիճանը կշարունակի կտրուկ աճել առաջիկա ամիսներին Խաղաղ օվկիանոսում Էլ Նինյո ֆենոմենի պատճառով, որն ազդում է գլոբալ կլիմայի վրա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում