Եվրոպական ներդրումային բանկը նոր հիմնադրամ է ստեղծել Ուկրաինային օգնելու համար
Նմանատիպ
Եվրոպական Միության բանկը հայտարարել է 400 միլիոն եվրոյի հիմնադրամ ստեղծելու մասին, որը կֆինանսավորի Ուկրաինայի վերակառուցումը մինչև նույն նպատակներով ԵՄ երկարաժամկետ պլանի ուժի մեջ մտնելը։ Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) հավատարմագրային հիմնադրամը նախատեսում է տրամադրել դրամաշնորհներ և վարկեր, ինչպես նաև երաշխիքներ ուկրաինական բանկերին և ձեռնարկություններին:
Reuters-ի փոխանցմամբ՝ ԵՄ անդամ 27 երկրներից 16-ը համաձայնել են մասնակցել այս հիմնադրամի ֆինանսավորմանը։
Անցյալ տարի ԵՆԲ-ն 1,7 մլրդ եվրո է հատկացրել Ուկրաինային, որն ուղղվել է դպրոցների, հիվանդանոցների, սոցիալական բնակարանների, մանկապարտեզների և քաղաքային տրանսպորտի ֆինանսավորմանը։ Բացի այդ, Եվրամիությունը պարտավորվել է 50 միլիարդ եվրո հատկացնել Կիևին 2024-2027 թվականների համար։ Գերմանիան հրաժարվել է մասնակցել Ուկրաինային աջակցող նոր հիմնադրամի ֆինանսավորմանը` նշելով, որ նախընտրում է իր ֆինանսական օգնությունն Ուկրաինային ուղղել ԵՄ բյուջեի միջոցով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում