Ռուսաստանը կերկարաձգի հացահատիկի գործարքը, եթե խոստումները կատարվեն․ Պուտին
Նմանատիպ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Россия-24» հեռուստաալիքի եթերում ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է երկարաձգել «հացահատիկի գործարքը», եթե կատարվեն տրված «խոստումները»։ Նա հավելել է, որ Մոսկվան «կմտածի» համաձայնագրի երկարաձգման մասին, քանի որ դրա համար դեռ մի քանի օր կա։
2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրված «Սևծովյան հացահատիկի նախաձեռնությունը» համաձայնագիր է ՄԱԿ-ի, Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ծովային միջանցքների ստեղծման մասին, որը թույլ է տալիս Սև ծովի երեք նավահանգիստներով՝ Չեռնոմորսկ, Օդեսա և Յուժնի, ուկրաինական հացահատիկն անվտանգ արտահանել։ Համաձայնագրի երկրորդ մասը նախատեսում է ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի արտահանման խոչընդոտների վերացում։
Անցած ամիսների ընթացքում Ռուսաստանը բազմիցս դժգոհություն է հայտնել գործարքի երկրորդ մասի իրագործման վերաբերյալ։ Ըստ ռուսական կողմի՝ այն չէր համապատասխանում ձեռք բերված պայմանավորվածություններին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում