Նորագույն պատմության ամենաարյունալի ճակատամարտերը
Նմանատիպ
Պատմությունը հիշում է հազարավոր ճակատամարտեր, որոնց ժամանակ զոհվել են ընդհանուր հաշվով միլիոնավոր մարդիկ։ Հին ժամանակներից մինչև մեր օրեր պատերազմները պատմական զարգացման անբաժան մասն են կազմել։
20-րդ դարը, սակայն, խոշորամասշտաբ պատերազմների և համապատասխանաբար արյունալի ճակատամարտերի տեսանկյունից առաջ է անցել դրան նախորդող բոլոր հազարամյակների մեջ։ 2 համաշխարհային պատերազմներ և դրանց նախորդած ու հաջորդած բազմաթիվ արյունալի կոնֆլիկտներ, որոնք ընդհանուր առմամբ դարձել են 200 միլիոն մարդու մահվան պատճառ։
Times-ը ներկայացնում է 20-րդ դարի պատմության 5 խոշորագույն ճակատամարտերը, որոնց ժամանակ զոհվել են հսկայական թվով մարդիկ։
5․ Օկինավայի ճակատամարտ
2-րդ համաշխարհային պատերազմի վերջնամասում՝ 1945թ-ին, երբ Գերմանիան արդեն կապիտուլացված էր, Ճապոնիան շարունակում էր մնալ հզոր ուժ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Օկինավա կղզու գրավումը ամերիկյան զորքերի կողմից ցույց տվեց, որ Ճապոնիան չի պատրաստվում հեշտությամբ հանձնվել և պատրաստակամ է զոհել մինչև վերջին զինվորը։ 1945թ-ի ապրիլի 1-ից մինչև հունիսի 23-ը տևած այս արյունալի ճակատամարտում 2 կողմերից սպանվել է ավելի քան 250 հազար զինվոր։
4․ Վերդենի ճակատամարտ
Վերդենի ճակատամարտը՝ Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ գործողույուններից մեկը, տևել է 1916-ից մինչև 1918 թվականը։ Արյունալի մարտերի գնով, որոնք պատմության մեջ մտել են որպես «Վերդենի մսաղաց», Ֆրանսիական զորքերին հաջողվեց հետ մղել գերմանական զորքերի հարձակումը։ երկու կողմերի տված զոհերի թիվը ընդհանուր առմամբ գնահատվում է շուրջ 970 հազար մարդ։
3․ Սոմմի ճակատամարտ
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում տեղի ունեցած խոշորագույն ճակատամարտը, որը տեղի է ունեցել մի կողմից Բրիտանական կայսրության և Ֆրանսիական Հանրապետության բանակների, իսկ մյուս կողմից՝ Կայզերական Գերմանիայի միջև։ Այն տևել է 1916 թվականի հուլիսի 1-ից մինչև նոյեմբերի 18-ը Սոմ գետի երկու ափին։ Մարդկային կորուստները ահռելի են եղել, երկու կողմից շուրջ 1․1 միլիոն մարդ։
2․ Լենինգրադի ճակատամարտ
Ճակատամարտ Լենինգրադի համար – ԽՍՀՄ զորքերի ռազմական գործողությունները Լենինգրադի պաշտպանության ժամանակ Գերմանիայի և Ֆինլանդիայի զինված ուժերի դեմ Հայրենական պատերազմի ժամանակ: Այն տևել է 1941 թվականի հուլիսի 10-ից մինչեւ 1944 թվականի օգոստոսի 9-ը։ Այս ծանրագույն պաշարման գործողության ընթացքում տարբեր գնահատականներով մահացել և զոհվել է ավելի քան 1․5 մլն․ մարդ, որոնց մեջ հսկայական թիվ են կազմում պաշարման հետևանքով Լենինգրադում սովամահ եղած մարդիկ։
1․ Ստալինգրադ
1942-1943թթ. 2-րդ Համաշխարհային պատերազմի ամենադաժան մսաղացը նացիստական Գերմանիայի և Խորհրդային Միության զորքերի միջև հանգեցրել է 2․2 մլն․ մարդու մահվան։ Այստեղ վճռվել է աշխարհի ապագան և հետագա կուրսը։ Նացիստական Գերմանիայի ռազմական մեքենան Ստալինգրադում կանգ է առել ու սկսել հետ գլորվել։ Ստալինգրադի ճակատամարտը պատմության ամենամասշտաբային և արյունալի գործողությունն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում