Իրանը Ռուսաստանին կոչ է արել հարգել Թեհրանի կարմիր գծերը
Նմանատիպ
Ռուսաստանը պետք է իմանա, որ հարևանների հետ համագործակցութան հիմքում ընկած են Իրանի ժողովրդի կարմիր գծերը, այդ թվում՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգումը
Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
Իրանի խորհրդարանը կտրականապես մերժում է Պարսից ծոցում իրանական երեք կղզու վերաբերյալ Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև ռազմավարական երկխոսության նախարարական հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարության բովանդակությունը։
Խոսքը փաստաթղթում նշված Պարսից ծոցի երեք կղզու մասին է, որոնց տարածքային պատկանելությունը վիճարկվում է Արաբական Միացյալ Էմիրություննեիի կողմից։
«Իրանի տարածքային ամբողջականությունը պահպանվել է հարյուր հազարավոր իրանցի նահատակների զոհաբերությամբ, և մենք այս հարցում որևէ կողմի հետ փոխզիջումների չենք գնա»,- նշել է Ղալիբաֆը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում