Իրանն Ադրբեջանի տարածքով էլեկտրաէներգիա կարտահանի Ռուսաստան
17/07/2023 09:55
Նմանատիպ
Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը հայտարարել է, որ Իրանը և Ռուսաստանը էլեկտրաէներգիա կփոխանակեն Ադրբեջանի տարածքով։
Մեհրաբյանն այս մասին ասել է Իրանի ուսանողների լրատվական գործակալությանը (ISNA) տված հարցազրույցում:
«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիա փոխանակելու համար մենք դիտարկում ենք 2 ուղղություններ՝ Ադրբեջանի և Հայաստան-Վրաստան ցանցերով, և գտնվում ենք վերջնական բանակցությունների և իրականացման փուլում»,- ասել է նախարարը։
Իրանի էներգետիկայի նախարարը հավելել է, որ Իրանը ձգտում է էլեկտրաէներգիա փոխանակել որոշ հարևանների հետ առանց վճարման։
«Շուտով մենք կսկսենք էլեկտրաէներգիայի փոխանակումը Ռուսաստանի հետ Ադրբեջանի տարածքով, օրակարգում է նաև Հայաստանի և Վրաստանի տարածքով ռուսական էլեկտրացանցին միանալը»,- եզրափակել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում