Ղրիմի կամրջի վրա պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր
Նմանատիպ
Ղրիմի կամուրջը անցած գիշեր հարձակման է ենթարկվել ուկրաինական երկու վերջրյա անօդաչու թռչող սարքերի կողմից։
Այս մասին РИА Новости-ի փոխանցմամբ հայտնում է Ռուսաստանի ազգային հակաահաբեկչական կոմիտեն։
«Ժամը 03:05-ին ուկրաինական երկու անօդաչու վերջրյա մեքենա գրոհել են Ղրիմի կամրջի վրա։ Ահաբեկչության հետևանքով վնասվել է Ղրիմի կամրջի ճանապարհային բաղադրիչը։ Երկու մեծահասակ զոհվել է, մեկ երեխա՝ վիրավորվել»,– ասվում է մամուլի հաղորդագրությունում։
Հարուցվել է քրեական գործ «Ահաբեկչություն» հոդվածով։
Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները, իրավապահ մարմինները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունները։
Ուկրաինայի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պատահարը։
Հավելենք, որ պատահարի հետևանքով զոհվածները ամուսնական զույգ են՝ Բելգորոդի մարզի բնակիչներ։ Նրանց անչափահաս դուստրը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում