Հացահատիկի գործարքից դուրս գալը Ռուսաստանի վրա թանկ կնստի․ Սալիվան
Նմանատիպ
«Եթե Ռուսաստանը հրաժարվի երկարաձգել «հացահատիկի գործարքը», ապա մնացած աշխարհը կմտածի, որ Ռուսաստանը երես է թեքել Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Ասիայի երկրներից ու չի ցանկանում մատչելի գնով անհրաժեշտ սննդամթերքով չապահովել նրանց»։
Այս մասին կիրակի հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
Միևնույն ժամանակ, Սալիվանը հրաժարվել է միանշանակ կանխատեսում տալ Սևծովյան նախաձեռնության ճակատագրի վերաբերյալ. «Ես չեմ կարող կանխատեսել, թե ինչ կանի Վլադիմիր Պուտինը: Վերջին մի քանի ամիսների ընթացքում նա տարբեր դատողություններ է արել այս հարցի վերաբերյալ: Երևի Ռուսաստանը դուրս կգա այս համաձայնագրից, գուցե երկարաձգի այն»,-ասել է Սալիվանը՝ միաժամանակ մեկնաբանելով, որ Մոսկվան ստիպված կլինի «հսկայական դիվանագիտական գին» վճարել գործարքը երկարաձգելուց հրաժարվելու համար։
Վաշինգտոնը պատրաստ է ցանկացած սցենարի և սերտորեն համագործակցում է ուկրաինական կողմի հետ այս հարցում, ասել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում