Ակնա-Աղդամի նոր լույսերը, Իլհամ Ալիևի լավագույն երազը Բրյուսելում և Մոսկվայի բաց տեքստը

Ակնա-Աղդամի նոր լույսերը, Իլհամ Ալիևի լավագույն երազը Բրյուսելում և Մոսկվայի բաց տեքստը

Արցախի նախագահի նամակը 

Պաշարված 120 հազար հայերի նկատմամբ վերաբերմունքի դեմոնստրացիան Բրյուսելում սկսվեց առաջին իսկ լուսանկարներից։ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին փոխանցում է Արցախի նախագահի նամակը։ Ամենատարօրինակն ու անհասկանալին այն է, որ նամակը փոխանցելու պահին արված լուսանկարներում Փաշինյանը և Միշելը ժպտում են։ Օրվա վերջում հնչած հայտարարություններն էին բացահայտելու, թե ինչու։

Փաշինյանի՝ Բրյուսել մեկնելուց մեկ օր առաջ Ստեփանակերտը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանը նամակով դիմել է ՄԱԿ-ի ԱԽ անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարին, նաև ՀՀ վարչապետին՝ պահանջելով ստանձնած միջազգային պարտավորություններով, հրատապ ու գործուն քայլերով դադարեցնել Ադրբեջանի պաշարումը և կասեցնել Արցախի հայերի դեմ համակարգված կերպով իրագործվող զանգվածային հանցագործություններն ու ահաբեկչությունը։ 

Հուլիսի 4-ին Արայիկ Հարությունյանը նամակով դիմել էր միայն ՌԴ նախագահին։ Բայց արդեն իսկ բախվում ենք այն իրողությանը, որ նամակները ոչինչ չեն փոխի։ Այդ նամակներին անուղղակի պատասխանել են բոլոր հասցեատերերը։  

ՌԴ ԱԳՆ հայտարարությունը հանդիպման ժամանակ

Բրյուսելում Փաշինյան-Միշել -Ալիև հանդիպումը նոր էր սկսվել, երբ ՌԴ ԱԳ նախարարությունը տարածեց հայտարարություն՝ պատասխանելով դեպի Մոսկվա և խաղաղապահներին ուղղված բոլոր հայացքներին։ 

«2022թ. հոկտեմբերին և 2023թ. մայիսին Եվրամիության հովանու ներքո անցկացված գագաթաժողովներում Հայաստանն ընդունել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Մենք հարգանքով ենք վերաբերվում հայկական ղեկավարության ինքնիշխան որոշմանը, սակայն դա արմատապես փոխել է հիմնարար պայմանները, որոնց պարագայում է ստորագրվել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը, նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի տեղակայման որոշումը։ 

Կարծում ենք, որ այս պայմաններում պետք չէ Ղարաբաղի հայ բնակչության ճակատագրի պատասխանատվությունը դնել երրորդ երկրների վրա։ Անհրաժեշտ է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի պատրաստումը Բաքվի և Երևանի միջև՝ մինչ այդ ձեռք բերված պայմանավորվածությունների վրա»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։  

Մոսկվան ուղիղ տեքստով փաստացի հայտնում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի համաձայնությունից հետո փոխվել է ամեն ինչ և հիմա ո՛չ Կրեմլը, ո՛չ Արցախում տեղակայված խաղաղապահները 120 հազար հայերի պաշարմանը վերջ չեն տալու։ 

Մոսկվան պատրաստ է պայքարել միայն նրա համար, ինչի համար պայքարում է Նիկոլ Փաշինյանը՝ արցախահայերի իրավունքներ և անվտանգություն, տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակում և սահմանազատում։ 

Ուշագրավ է, որ ՌԴ ԱԳՆ հայտրարության մեջ ներկայացվում է Արցախում ստեղծված վիճակը՝ «խորանում է հումանիտար ճգնաժամը» ձևակերպմամբ և մանրամասներով, որ Արցախում մարդիկ չունեն սնունդ, դեղորայք, առաջին անհրաժեշտության իրեր, էլեկտրականություն ու գազ։ «Կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը շտապ միջոցներ ձեռնարկել Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակման, դրանով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղությամբ անխոչընդոտ փոխադրման համար, նաև վերականգնել տարածաշրջանի էներգամատակարարումը»,- նշված է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

Ամբողջական հրապարակումը՝ Voskanapat -ում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում