ՊԵԿ-ը հրապարակել է ՀԴՄ կիրառման կանոնները խախտած տնտեսվարողների ցուցակը

ՊԵԿ-ը հրապարակել է ՀԴՄ կիրառման կանոնները խախտած տնտեսվարողների ցուցակը

ՀԴՄ կիրառման կանոնները խախտած տնտեսվարողները տուգանվել են շուրջ 256․8 մլն դրամի չափով։

Այս մասին հաղորդագրություն է տարածել Պետական եկամուտների կոմիտեն։

«Հունիս ամսին հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտում արձանագրվել է 720 հարկ վճարողի մոտ»,- հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։

Հսկողական միջոցառումների արդյունքում, ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է շուրջ 256․8 մլն դրամի չափով տուգանք:

ՀԴՄ կանոնների խախտում թույլ տված հարկ վճարողների ցանկը և գործունեության համապատասխան օբյեկտների լուսանկարներն՝ այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում