Իրանում վերսկսվում է իսլամական դրես-կոդի հսկողությունը
Նմանատիպ
Իրանի կրոնական ոստիկանությունը կիրակի օրը վերսկսել է փողոցներում պարեկությունը։ Նրանց նպատակը կանանց կողմից իսլամական հագուստի կրման կանոնների ապահովումն է, ինչը ներառում է նաև հիջաբ կրելը:
Այս մասին հայտնում է BBC-ին։
Պարեկային հսկողությունը վերսկսվել է 10 ամիս անց այն բանից հետո, երբ Մահսա Ամինի անունով մի երիտասարդ կին, ծեծի ենթարկվեց ոստիկանության կողմից և ձերբակալվեց «սխալ» գլխաշոր կրելու համար։
Դրանից կարճ ժամանակ անց տարածվեց կնոջ մահվան մասին լուրը։ Նրա մահը ողջ երկրում առաջացրեց զանգվածային բողոքի ցույցեր։ Այն պատճառ դարձավ, որպեսզի իշխանությունը ժամանակավորապես դադարեցնի պարեկային ծառայությունը:
Թեպետ իշխանությունները շարունակում էին պնդել, թե Ամինին մահացել է սրտի կաթվածից, սակայն իրանցիների մեծամասնությունը չէր հավատում դրան:
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով՝ ցույցերի ընթացքում մահացել են հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ 70 անչափահաս, իսկ մոտ 20 հազարը ձերբակալվել է։
Ճնշումներից անմիջապես հետո կոշտ քաղաքականության կողմնակիցները պահանջում էին վերսկսել պարեկությունը:
Հիշեցնենք, որ համաձայն իրանական օրենսդրության, որը հիմնված է շարիաթի ուղղափառ մեկնաբանության վրա, կանայք պետք է ծածկեն իրենց մազերը հիջաբով (գլխաշորով) և կրեն երկար, ազատ հագուստ՝ կազմվածքը թաքցնելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում