Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 22-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին արևելյան է, 2-3 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-21-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում ևս հուլիսի 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ։
Մայրաքաղաքում հուլիսի 18–ի գիշերը եղել է 12-14 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին +29…+31 աստիճան։