2007թ iPhone-ը վաճառվել է մոտ 200 000 դոլարով
Նմանատիպ
Որպես կանոն, iPhone-ի գինը սկսում է կտրուկ իջնել հենց այն պահին, երբ գնելուց հետո բացում ենք դրա տուփը։ Տեխնոլոգիական զարգացման այս ժամանակաշրջանում հին մոդելի iPhone-ները շուկայում գրեթե ոչինչ չարժեն։
Սակայն 2007թ-ին թողարկված 4ԳԲ հիշողություն ունեցող, չբացված iPhone-ը, աճուրդում վաճառվել է 190,372,80 դոլարով:
iPhone-ի այս մոդելն առաջին անգամ թողարկվել է 2007 թվականին, երբ Apple-ը գլխավորում էր Սթիվ Ջոբսը։ Հեռախոսի նախնական արժեքը եղել է 599 դոլար, և արտադրվել է քիչ քանակությամբ։ iPhone-ի կոլեկցիոներների համար դրանք ցանկալի, բայց գրեթե անհասանելի ձեռքբերում են համարվում:
Աճուրդն անցկացրել է LCG Auctions աճուրդային ընկերությունը։ Հեռախոսի գնման համար նախապես ներկայացված է եղել 28 հայտ։ Սպասվում էր, որ կոլեկցիոներները հազվագյուտ խաղալիքի համար կվճարեն 50 հազարից մինչև 100 հազար դոլար, սակայն արդյունքը գերազանցեց բոլոր նախկին ռեկորդները․ այն վաճառվել է սկզբնական արժեքից գրեթե 400 անգամ բարձր գնով։
LCG Auctions-ը լոտի նկարագրության մեջ iPhone-ն անվանել է «Լյուքս դասի հայտնի շքեղություն»՝ հավելելով, որ գործարանային փաթեթավորմամբ երկու այլ օրիգինալ iPhone-ներ նույնպես անցյալ տարի վաճառվել են ռեկորդային գներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում