Քիմ Քարդաշյան․ աշխարհի միակ միլիարդատեր հայուհին

Քիմ Քարդաշյան․ աշխարհի միակ միլիարդատեր հայուհին

Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ հայազգի Քիմ Քարդաշյանը Forbes-ի միլիարդատերերի վարկանիշում 2259-րդն է. Նրա կարողությունը գնահատվում է 1.2 միլիարդ դոլար. Քարդաշյանը միակ միլիարդատեր կինն է, ով հայտարարում է իր հայկական արմատների մասին։

Քիմ Քարդաշյանը միլիարդատերերի ակումբին է միացել 2021թ.-ին, մեկ տարի անց նրա կարողությունը հասել է գրեթե 2 մլրդ. դոլարի, ապա նվազել է․ Քարդաշյանի հարստության աղբյուրը նրա հիմնադրած Skims բրենդն է, որի շուկայական կապիտալիզացիան ներկա պահին ձգտում է հասնել 4 մլրդ․ դոլարի։ Ակնկալվում է, որ Skims-ը կգրանցի գրեթե 1 մլրդ․ դոլարի վաճառք՝ առանց որևէ մշտական մանրածախ բազայի ապահովելով մոտ 100% աճի տեմպ: Համեմատության համար, Victoria’s Secret-ը, որի շուկայական կապիտալը կազմում է 1,6 մլրդ դոլար, նախորդ տարի գրանցել է վաճառքի 6% անկում:

Քիմ Քարդաշյանն աշխարհի ամենահայտնի անձանցից մեկն է, ով սոցցանցերում ունի մեծ թվով հետևորդներ (instagram 360 մլն․, facebook 35մլն․, twitter 74 մլն․)

Հետևեք մեզ նաև Telegram-ում