ՀՀ–ից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը մեկ տարում 800 հազար դոլարից հասել է 180 միլիոնի
Նմանատիպ
Ըստ «Financial Times»-ի՝ Հայաստանից ՌԴ ավտոմեքենաների արտահանումը միայն 2023 թվականի հունվարին 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 200 անգամ՝ կազմելով 180 մլն դոլար։
Պարբերականը գրել է, որ Հայաստանից ՌԴ օգտագործված ավտոմեքենաների ներմուծումը հակառուսական պատժամիջոցների պայմաններում դարձել է արագ զարգացող առևտրային ուղի։ Մեքենաները հիմնականում հասնում են Վրաստանի սևծովյան Փոթի նավահանգստով։ Այնուհետև դրանցից շատերը մաքսային ձևակերպումների համար տեղափոխվում են Հայաստան, քանի որ այստեղ ԵԱՏՄ շրջանակում գործում է Ռուսաստանի հետ անմաքս առևտուր։
Թերթի տվյալներով` 2022 թվականի հունվարին Հայաստանն ԱՄՆ-ից ներմուծել է 2,8 մլն դոլարի օգտագործված ավտոմեքենա։ Մեկ տարի անց այդ թիվը հասել է 29,5 մլն դոլարի, իսկ արդեն ապրիլին` 34 մլն դոլարի։
Պարբերականը նշել է, որ ռուսաստանցի սպառողներն արևմտյան պատժամիջոցների և ՌԴ-ից կորպորացիաների հեռանալու պատճառով խոշոր գնումներ են կատարում երրորդ երկրներում: Արդյունքում այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հայաստանը, Թուրքիան և Ղազախստանը, հայտնվել են սպառողական ապրանքների նոր աշխույժ առևտրային երթուղու կենտրոնում։
Թերթն ընդգծել է, որ Հայաստանի համախառն ներքին արդյունքը 2022 թվականին աճել է ռեկորդային 13%-ով, ինչն ավելի քան կրկնակի գերազանցում է նախորդ տարվա տեմպերը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում