Ուրարտուն հետխաղյա 11 մետրանոցներով պարտվեց Զրինսկիին
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն «Ուրարտուն» հյուրընկալվել էր Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիին», որն առաջին խաղում հաղթել էր 1։0 հաշվով։
Պատասխան խաղի հիմնական ժամանակն ավարտվեց «Ուրարտուի» հաղթանակով՝ 2։1 հաշվով։ Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որի առաջին կեսում ևս թիմերը փոխանակվեցին գոլերով։
Հանդիպման հաշիվը 27-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Նեմանյա Բիլբիան:
«Ուրարտուից» 74-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Նարեկ Գրիգորյանը։
90-րդ րոպեին Գրիգորյանը դիպուկ իրացրեց 11 մետրանոցն ու հաշիվը դարձրեց 2։1։
Լրացուցիչ ժամանակի մեկնարկում տանտերերը 11 մետրանոցի իրավունք վստակեցին, որը դիպուկ իրացրեց Տոմիսլավ Կիշը։ Լրացուցիչ ժամանակի առաջին կեսին ավելացված 3-րդ րոպեին «Ուրարտուի» կազմում գոլի հեղինակ դարձավ Արտյոմ Մաքսիմենկոն։
Դիմակայության հաղթողը որոշվեց հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին «Զրինսկիի» ֆուտբոլիստները։
«Ուրարտուն» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայում, որտեղ կրցի ռումինական «Ֆարուլի» հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում