DigiTec. տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական միջոցառումը
Նմանատիպ
Հոկտեմբերի 13-15 «Մերիդիան» էքսպո կենտրոնում 18-րդ տարին անընդմեջ տեղի կունենա տարածաշրջանում ամենածավալուն տեխնոլոգիական ցուցահանդեսը՝ «DigiTec 2023»-ը, որն այս տարի կրում է «Tech Fusion: Connecting ideas, Transforming industries» խորագիրը։
«DigiTec 2023»-ի բովանդակության առանցքում լինելու է տեխնոլոգիաների ազդեցությունը տնտեսության և հասարակական կյանքի տարատեսակ ոլորտների վրա՝ կրթությունից մինչև բժշկություն։
«ԴիջիԹեքին կներկայանան մի շարք նոր տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային։ Բացի դրանից, այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների առաջ։ Ցուցահանդեսին ներկայացված են լինելու տարատեսակ թիմեր, որոնք իրենց գործունեության մեջ օգտագործում են տեխնոլոգիաներ կամ ունեն որոշակի տեխնոլոգիաների պահանջ։ Իսկ այցելուները կծանոթանան թեք աշխարհի ամենաթարմ թրենդներին և խնդիր լուծող տեխնոլոգիաներին», – նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Այս տարի ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ և փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ կողմից առկա է լինելու մինչև 100% հովանավորչություն նման ընկերությունների մասնակցության համար։
Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է բացառապես անվճար, սակայն այս տարի ներդրվելու է պարտադիր գրանցում, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։
Հիշեցնենք, որ Digitec ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով և արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։ Ցուցահանդեսին տարեկան այցելում է շուրջ 80․000 մարդ՝ ծանոթանալու գլոբալ տեխնոլոգիական թրենդներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում