Վիտալի Բալասանյանին մեղադրանք է առաջադրվել 4 հոդվածով
19/07/2023 15:32
Նմանատիպ
Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասնայանին մեղադրանք է առաջադրվել Արցախի քրեական օրենսգրքի 4 հոդվածով:
Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Վիտալի Բալասանյանի շահերի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը:
«Նրան մեղադրանք է առաջադրվել գույքի հափշտակության, ապօրինի կերպով զենք, ռազմամթերք պահելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու, թմրամիջոցներ պահելու համար»,-մանրամասնել է փաստաբանը:
Հիշեցնենք՝ Վիտալի Բալասանյանը ձերբակալվեր էր հուլիսի 14-ին։ Հուլիսի 17-ին Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժել է Բալասանյանին կալանավորելու միջնորդությունը․ Բալասանյանն ազատ է արձակվել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում