Ղրիմում ԱԹՍ-ի հարվածից դեռահաս աղջիկ է զոհվել

Նմանատիպ
Ղրիմում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է դեռահաս աղջիկ։
Այս մասին ռուսական Газета.ru լրատվամիջոցի հաղորդմամբ` հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն իր Տելեգրամյան ալիքում։
Անօդաչու թռչող սարքը հարձակվել է Ղրիմի հյուսիս-արևմտյան հատվածի վրա. տուժել է նաև 4 վարչական շենք։
«Ղրիմի հյուսիս-արևմտյան բնակավայրերից մեկում հակառակորդի անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով տուժել է 4 վարչական շենք։ Տեղում աշխատում են մասնագիտացված ծառայություններ։ Ցավոք, հարձակման հետևանքով մի դեռահաս աղջիկ է մահացել»,- գրել է Ակսյոնովը՝ հավելելով, որ մահացածի ընտանիքին կտրամադրվի անհրաժեշտ ամբողջ աջակցությունը։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին ռուսական կողմը հայտնել էր Ղրիմի վրա ուկրաինական շուրջ երկու տասնյակ ԱԹՍ-ների հարձակման մասին։
Երկուշաբթի գիշերը ուկրաինական երկու վերգետնյա անօդաչու թռչող սարքեր գրոհել էին Ղրիմի կամուրջը։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել «Ահաբեկչություն» հոդվածով։
Հարձակման հետևանքով ամուսիններ էին զոհվել, նրանց դուստրը՝ վիրավորվել, իսկ կամուրջի ճանապարհը վնասվել է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում