Լեհաստանը երկարաձգել է Ուկրաինայից հացահատիկի ներմուծման արգելքը
Նմանատիպ
Բուլղարիան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Սլովակիան համաձայնության են եկել ընդհանուր հայտարարության շուրջ՝ երկարաձգելու Ուկրաինայից հացահատիկի ներմուծման արգելքը՝ պահպանելով տարանցումը:
Այս մասին Բիզնես 24-ի փոխանցմամբ հայտարարել է Լեհաստանի գյուղատնտեսության և գյուղական զարգացման նախարար Ռոբերտ Թելուսը Վարշավայում հարևան երկրների գործընկերների հետ խորհրդակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում։
Պաշտոնյայի խոսքով՝ հանդիպմանը հրավիրված են եղել նաև Ուկրաինայի և Մոլդովայի գյուղատնտեսության նախարարները, որոնք, սակայն, օբյեկտիվ պատճառներով հանդիպմանը չեն ներկայացել:
Ըստ նախարարի՝ Եվրահանձնաժողովի կողմից ավելի վաղ սահմանված սահմանափակումները Ուկրաինայից հացահատիկի չորս տեսակների վրա լավ արդյունք են տվել, քանի որ ապրիլին ցորենի և եգիպտացորենի տարանցումը Լեհաստանով կազմել է 114 հազար տոննա, մարտին՝ 120 հազար տոննա, իսկ հունիսին՝ 260 հազար տոննա։
«Սա ցույց է տալիս, որ ԵՀ-ի սահմանած սահմանափակումը հանգեցրել է նրան, որ Ուկրաինայից արտահանումը պահպանվում է և նույնիսկ, ինչպես այստեղ՝ Լեհաստանում, աճում է։ Սա փաստարկ է արգելքը առնվազն մինչև տարեվերջ երկարացնելու համար։ Սա մեր միասնական դիրքորոշումն է և մենք պաշտպանելու ենք այն. սա բխում է մեր ֆերմերների շահերից»,- ասել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում