Հայաստանում կանցկացվեն բանակային խաղեր. պարգևատրման ֆոնդը 30 մլն դրամ է

Հայաստանում կանցկացվեն բանակային խաղեր. պարգևատրման ֆոնդը 30 մլն դրամ է

Այսօրվա կառավարության նիստում ԿԳՄՍ նախարարը հայտնել է, որ օգոստոսի 20-27-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ու ՊՆ–ի մարզաբազաներում կանցկացվեն բանակային խաղեր ՀՀ ուժային կառույցների միջև։

«Բանակային խաղերին կմասնակցեն ՊՆ–ի, ԱԱԾ–ի, ոստիկանության, Փրկարար ծառայության, ինչպես նաև ՊՊԾ–ի, ՊԵԿ–ի, քննչական կոմիտեի և գլխավոր դատախազության աշխատակիցները` թե՛ կանայք, թե՛ տղամարդիկ։ Յուրաքանչյուր կառույց կներկայացնի մեկական թիմ»,- ասել է Անդրեասյանը։

Առաջին 3 տեղերը գրաված թիմերը կպարգևատրվեն մեդալներով, գավաթներով ու դրամական պարգևներով. 1-ին տեղի համար` ըստ մարզաձևերի, 300 000 դրամից 1 մլն դրամ, 2-րդ տեղի համար` 200-500 հազար դրամ, 3-րդ տեղի համար` 150-300 հազար դրամ։

Բանակային խաղերի անցկացման համար կառավարությունը կհատկացնի 43 մլն դրամ, որից ավելի քան 30 մլն դրամը մրցանակային ֆոնդն է։

Բանակային խաղերը ՀՀ–ում այս տարի կանցկացվեն աաջին անգամ։ Կառավարությունն ակնկալում է, որ դրանք կդառնան ամենամյա։

Յորաքանչյուր տարի ակնկալվում է 184 անձանց մասնակցություն, որից 120–ը կլինեն մարզիկներ, 8–ը` ղեկավարներ, 16–ը` տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ և 40–ը` մրցավարներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում