ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է խաղաղապահների մասին Էրդողանի հայտարարությանը

ՌԴ ԱԳՆ-ն պատասխանել է խաղաղապահների մասին Էրդողանի հայտարարությանը

Այսօր կայացած ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահը ասել էր՝ «2025-ին Ռուսաստանը պետք է հեռանա այդ տարածքից: Այդ է գրված համաձայնագրում, և ես հավատում եմ, որ Ռուսաստանը կկատարի դրա պահանջը»։ Էրդողանի համոզմամբ՝ 2025թ․-ին ռուս խաղաղապահները պետք է հեռանան Արցախից։

«Հիշեցնեմ, որ Անկարան ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ չէ: Հենց այս փաստաթղթի հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորակազմը: Հենց այդ փաստաթղթում են հստակ ներկայացված զորակազմի տեղակայման ժամկետները, ինչպես նաև հնարավոր հնգամյա ժամկետով երկարաձգման պարամետրերը: Հիշեցնեմ, որ ՌԴ խաղաղապահները շարունակում են կաևոր կայունացնող դեր ունենալ Լեռնային Ղարաբաղում: Հիմնական գործառույթը կրակի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանումն է՝ հաշվի առնելով տարածաշրջանում պահպանվող լարված իրավիճակը», – ասել է Զախարովան:

Նա հավելել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատումը համապատասխանում է ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև Թուրքիայի շահերին:

Նա նաև կարևորել է Արցախի օկուպացված Ակնայի շրջանում ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի համակարգված աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում