Հայաստանի բուհերն այս տարի գրանցել են ընդունելության ցածր ցուցանիշ
Նմանատիպ
Այսօր ՀՀ կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ Հայաստանի բուհերն այս տարի ունեցել են 13304 դիմորդ, որոնցից 9147–ը ընդունվել են։
Նա նշել է, որ այս ցուցանիշները համադրելի են նախորդ տարվա ցուցանիշների հետ։
Անվճար տեղերն այս տարի եղել են 2128, որից 1782-ը համալրվել է, սա ընդունվածների 83,7 տոկոսն է։ Վճարովի տեղերն այս տարի 15984 էին, որից 7242-ը համալրվել է։
«Սա շատ ցածր ցուցանիշ է՝ 45,3 տոկոս: Ընդ որում՝ այս թվի մեջ մտնում են թե՛ պետական, թե՛ ոչ պետական բուհերը: Ոչ պետական բուհերին հատկացվել է ավելի քան 3700 տեղ, որից շուրջ 3 տոկոսն է ընդունվել, այսինքն՝ գրեթե ընդունելություն չի եղել, որն էլ իր ազդեցությունն է ունենում ցածր ցուցանիշի վրա»,- ասել է Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ նախարարաը տեղեկացրել է նաև, որ հուլիսի 19-ից մեկնարկել է լրացուցիչ փուլը։ Այն դիմորդները, որոնք դուրս են մնացել հիմնական փուլի մրցույթից, հնարավորություն ունեն մասնակցելու թափուր տեղերի մրցույթին:
Ինչպես ավելի վաղ գրել էինք, ԿԳՄՍ նախարարը մտահոգություն էր հայտնել ՀՀ բուհերի վերաբերյալ, և ընդգծել, որ Հայաստանյան որոշ բուհեր իրենց աշխատելաոճը վերանայելու կարիք ունեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում