ՌԴ-ում առաջարկում են Արցախյան առաջին պատերազմի մասնակից ռուս զինվորներին վետերանի կոչում շնորհել
Նմանատիպ
ՌԴ պետդումայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկիի գլխավորությամբ, հուլիսի 21-ին պալատի քննարկմանը կներկայացնեն օրինագիծ Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցներին մարտական վետերանի կարգավիճակ շնորհելու մասին։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամուլի ծառայությունում։
Առաջարկվում է փոփոխություն կատարել «Վետերանների մասին» օրենքում և լրացնել 3-րդ հոդվածը նոր նորմով, ըստ որի՝ մարտական վետերան են ճանաչվում 1988 թվականի մարտից մինչև 1991 թվականի դեկտեմբեր Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը մասնակցած մարտիկները։
Ինչպես նշում են նախաձեռնության հեղինակները, մարտական գործողությունների վետերանի կարգավիճակն այս հակամարտության մասնակիցներին իրավունք կտա ստանալ որոշակի արտոնություններ, այդ թվում՝ ամենամսյա կանխիկ վճարներ, առողջարանական բուժում, անվճար պրոթեզավորում և այլն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում