ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումմային թալանել են․ գողացել են 500 000 եվրո արժողությամբ իրեր
21/07/2023 16:09
Նմանատիպ
ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումման և սիրելին հարձակման են ենթարկվել և թալանվել Փարիզի իրենց տանը, հայտնում է BBC-ն:
Մի քանի մարդ ներխուժել է զույգի՝ Փարիզի կենտրոնում գտնվող բնակարան, կապկպել նրանց, այս մասին ֆրանսիական լրատվամիջոցներին հայտնել են ոստիկանության աղբյուրները։ Ըստ որոշ տվյալների՝ հարձակվողները 500.000 եվրո արժողությամբ զարդեր, ժամացույցներ և շքեղ կաշվե իրեր են գողացել:
Agence France Presse-ը հայտնում է, որ Ֆուտբոլիստը թեթև վնասվածք է ստացել, իսկ նրա զուգընկերուհին՝ մոդել Ալեսիա Էլեֆանտեն, անվնաս է։
Դատախազությունը հայտնել է, որ Ֆրանսիայի ոստիկանության հատուկ ստորաբաժանումը, որը զբաղվում է զինված կողոպուտներով և գողություններով, սկսել է հետաքննություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում