Իրաքում ցուցարարները այրել են Շվեդիայի դեսպանատունը

Իրաքում ցուցարարները այրել են Շվեդիայի դեսպանատունը

Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիան, որի ժամանակ երկու ցուցարարներ ոտնահարել են Ղուրանը և փորձել այն հրկիզել, վրդովմունքի ալիք է բարձրացրել մահմեդական երկրներում։ Իրաքի կառավարությունը Ստոկհոլմից հետ է կանչել իր դեսպանին, ինչպես նաև հայտարարել է Շվեդիայի դեսպան Ջեսիկա Սվարդստրյոմին երկրից արտաքսելու որոշման մասին։

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ակցիայից վրդովված հարյուրավոր ցուցարարներ ներխուժել են Շվեդիայի դեսպանատան շենք և հրկիզել այն։

Շվեդական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիայի մասնակիցներից մեկը ոտնահարել է Ղուրանը, իսկ հետո մեկ այլ մասնակցի հետ փորձել է այրել գիրքը, սակայն այն չի բռնկվել։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր շվեդական TT գործակալությունը, ակցիան Ստոկհոլմում կազմակերպել էին նույն մարդիկ, ովքեր հունիսի վերջին Շվեդիայի մայրաքաղաքի մզկիթի մոտ այրել էին Ղուրանը Իդ ալ-Ադհա տոնի առաջին օրը։ Նրանցից մեկը Իրաքից մահմեդական փախստական ​​ Սալվան Մոմիկան է։

Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունն այնուհետ սուր քննադատության է ենթարկել արարքը՝ այն անվանելով իսլամաֆոբիա։ «Մենք խստորեն դատապարտում ենք այդ գործողությունները, որոնք ոչ մի կերպ չեն արտացոլում Շվեդիայի կառավարության տեսակետները»,- նշել են նախարարությունից։

Այսպիսով, Սաուդյան Արաբիան հինգշաբթի օրը՝ հուլիսի 20-ին, կանչել է Էր Ռիադում Շվեդիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին և ներկյացրել իրենց բողոքը «Ղուրանի պղծման» պատճառով»,- ասվում է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Կատարի և Իրանի իշխանությունները բողոքի ակցիա են արել նաև Շվեդիայի դեսպանատների առջև, իսկ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ «խիստ կերպով դատապարտում է նողկալի հարձակումը» մահմեդականների սուրբ գրքի վրա։

«Մենք ակնկալում ենք, որ Շվեդիան կանխարգելիչ միջոցներ կձեռնարկի՝ իսլամի և միլիարդավոր հավատացյալների դեմ նմանատիպ ատելության հանցագործությունները կանխելու համար», – ասել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

Լիբանանում «Հեզբոլլահ» արմատական ​​խմբավորումը արաբական և իսլամական պետություններին կոչ է արել հետևել Բաղդադի օրինակին և վտարել Շվեդիայի դեսպաններին, ինչպես նաև Ստոկհոլմից հետ կանչել հավատարմատար պաշտոնյաներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում