Աշխարհի 5 լավագույն համալսարանները

Աշխարհի 5 լավագույն համալսարանները

Աշխարհի լավագույն համալսարաններն այսօր ոչ միայն ապահովում են առաջնակարգ կրթություն, այլև իրենցից ներկայացնում են գիտահետազոտական խոշորագույն կենտրոններ, որոնք առաջնորդում են աշխարհի տեխնոլոգիական զարգացումը։

Ամբողջ աշխարհից հազարավոր երիտասարդներ ձգտում են ընդունվել այդ համալսարաններ և ստանալ բարձրագույն կրթություն՝ զբաղեցնելով խիստ շահեկան դիրքեր աշխատաշուկայում և ունենալ հաջողված կարիերա իրենց մասնագիտության մեջ։

Times-ը ներկայացնում է միջազգային վարկանիշով աշխարհի լավագույն համալսարանների հնգյակը․ Համալսարանների վարկանիշը ձևավորվում է միջազգային բազմաթիվ չափորոշիչներով, որոնք այս հաստատությունների տրամադրած կրթության որակը դարձնում են լավագույնն աշխարհում․

5․ Օքսֆորդ․ Մեծ Բրիտանիա

Օքսֆորդի համալսարանն աշխարհի 2-րդ ամենահին համալսարանն է Բոլոնիայից հետո, և 5-րդը՝ միջազգային որակի վարկանիշավորմամբ։ Համալսարանի հիմնադրման ստույգ տարիեթիվն անհայտ է, սակայն ընդունված է համարել 1096թ-ը։ Այն ավելի հին է, քան Ացտեկների քաղաքակրթությունը։

Օքսֆորդի համալսարանն աշխարհում առաջինն է ինֆեկցիոն հիվանդությունների հետազոտության, ինչպես նաև մարդաբանության և մշակութաբանության բնագավառներում։

4․ Բերքլիի համալսարան․ Կալիֆորնիա

Լավագույն բուհերի թոփ 5-ի մյուս համալսարանները տեղակայված են ԱՄՆ-ում․ Սա ևս մեկ անգամ խոսում է ԱՄՆ-ի գիտատեխնիկական գերազանցության մասին ամբողջ աշխարհում։ Այս համալսարանը հիմնադրվել է 1868թ-ին․ այն բաժանված է 14 դպրոցների և քոլեջների։ Այն աշխարհի առաջատար համալսարանների թվում է մաթեմատիկայի, կենսաբանության և տիեզերական գիտությունների ոլորտում։

3․ Սթենֆորդի համալսարան․ ԱՄՆ

 

Սթենֆորդն այսօր համարվում է մաթեմատիկայի և քիմիայի լավագույն՝ թիվ 1 դպրոցն աշխարհում․ այն խոշորագույն գիտահետազոտական կենտրոն է մոլորակի մասշտաբով։ Ամբողջ աշխարհից հազարավոր երիտասարդներ ձգտում են սովորել Սթենֆորդում։

2․ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ․ ԱՄՆ

 

Ֆիզիկայի բնագավառում աշխարհի առաջատար համալսարանը նաև լավագույններից մեկն է մաթեմատիկական գիտությունների, միկրոկենսաբանության, իմմունուլոգիայի և կենսաբանության ասպարեզում։

Համալսարանը հիմնադրվել է 1861թ-ին։

1․ Հարվարդի համալսարան․ ԱՄՆ

Հարվարդի համալսարանը հիմնադրվել է 1636թ-ին և համարվում է ԱՄՆ-ի ամենահին ուսումնական հաստատությունը։
Այն վարկանիշով համարվում է կլինիկական բժշկության, միկրո և մոլեկուլյար կենսաբանության, օնկոլոգիայի, հոգեբանության, վիրաբուժության, հասարակական գիտությունների և բազմաթիվ այլ ոլորտներում աշխարհի առաջատար համալսարանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում