Գալյա Նովենց․ Հայ կինոյի թագուհին
Նմանատիպ
1985 թվական, Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոն: Խորհրդային Միությունը մրցութային ցուցադրության է ներկայացրել Վ. Աբդռաշիդովի «Մոլորակների շքահանդես» եւ Ա. Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» ֆիլմերը: «Մեր մանկության տանգոյի» ցուցադրությունից հետո մոտ տասը րոպե դահլիճը ծափահարում է: Հայ դերասանուհին առաջին անգամ արժանանում է միջազգային ժյուրիի հատուկ մրցանակին:
Գալյա Նովենցը ծնվել է Երևանում, սովորական ավանդապաշտ հայ ընտանիքում։ Դերասանուհու առաջին դերը կինոյում Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ»-ում էր՝ էպիզոդիկ, քրդուհու դերը։ Այս ֆիլմին հաջորդեցին «Մենք ենք, մեր սարերը», «Այստեղ, խաչմերուկում», «Նահապետ», «Կտոր մը երկինք», «Ո՞ւր էիր, մա´րդ աստծո», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», և վերջին դերը՝ զուգադիպությամբ, թե ճակատագրի բերումով նույնպես Ֆրունզե Դավլաթյանի «Կարոտ» ֆիլմում էր։ Այնուամենայնիվ դերասանուհին հետագայում կառանձնացնի Սիրանուշի դերը, /«Մեր մանկության տանգո»/ որը իրեն մեծ ճանաչում ու հանդիսատեսի շատ մեծ սեր բերեց։
Ֆիլմի ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը ցանկացել էր այս դերը տալ վրացուհի դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիին։ Երբ այդ մասին հայտնում է Գալյա Նովենցին, վերջինս, որ արդեն ծանոթացել էր սցենարին ու շատ էր ուզում հենց ինքը խաղար Սիրանուշի դերը, այնպիսի էմոցիոնալ պոռթքում է ունենում, որ Ալբերտ Մկրտչյանը հիանում ու դերը տալիս է Նովենցին։ Հետագայում Գալյա Նովենցը կհիշի․ «Գիտեք ինձ ինչը շատ օգնեց, նախ ես Գյումրիում ապրել եմ, աշխատել եմ, պարզ է, այդ տարիների ընթացքում շփվել եմ շատ տարբեր խավերի կանանց հետ։ Ամեն մի դրվագում, ես կարծես․․․պատահական անուններ եմ տալիս տեսնում է Հասմիկին, մյուսում՝ Սուսանին․․․ Սա ոնցվոր Գյումրվա հավաքական կերպար լիներ, շատ համով, կոլորիտով»։
Մեծ դերասանուհին կյանքից հեռացել է 2012թ-ի հուլիսի 22-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում