Ուկրաինայում վիրավորվել են «Известия»-ի լրագրողներ
22/07/2023 15:43
Նմանատիպ
Ուկրաինայում վիրավորվել են ռուսական «Известия» հեռուստաալիքի թղթակիցն ու օպերատորը։
Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալության հրապարակումից։
Նշվում է, որ լրագրողն ու օպերատորը վիրավորվել են Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Զապորոժիեի շրջանում գնդակոծության հետևանքով, տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։
«Известия»-ի թղթակից Ռոման Պոլշակովը և հեռուստաալիքի օպերատոր Դմիտրի Շիկովը վիրավորվել են, նրանց բուժօգնություն է ցուցաբերվում»,- հաղորդել է հեռուստաալիքի Telegram ալիքը։
Նշվում է, որ թղթակիցն ունի բեկորային վնասվածքներ, օպերատորը ևս ունի բեկորային վնասվածներ և ազդրոսկրի կոտրվածք:
Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ են հայտնվել նաև ՏԱՍՍ-ի լրագրողները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում