Ղրիմում զենքի պահեստ է պայթել. Հայտնի է պատճառը

Ղրիմում զենքի պահեստ է պայթել. Հայտնի է պատճառը

Ղրիմում զինպահեստում տեղի ունեցած պայթյունը անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանք է։

Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսենովը։

«Տուժածներ և ավերածություններ նախնական տվյալներով չկան», – հայտնել է ռուս պաշտոնյան։

Ակսենովը նաև տեղեկացրել է, որ տարհանվել են զինպահեստից 5 կիլոմետր շառավիղ հեռավորությամբ բնակվող քաղաքացիները։ Նրանց տեղավորում են ժամանակավոր կեցության վայրերում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ժամանակավորապես դադարեցվել է նաև Ղրիմի կամրջով անցնող երկաթգծի գործունեությունը։

Հիշեցնենք, այսօր պայթյուն է եղել Ղրիմում տեղակայված ՌԴ ՊՆ զինպահեստներից մեկում, որին հաջորդած դետոնացիան հարյուրավոր այլ պայթյունների պատճառ է դարձել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում