Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Հայ բռնցքամարտիկը հաղթել է ադրբեջանցի մրցակցին

Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը կամային բարձր որակներ է դրսևորել ու պարտության է մատնել Ասլանլի Կանանին։

Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:

Առաջին ռաունդում մրցավարները 3։2 հաշվով առավելությունը տվել էին մրցակցին, բայց երկրոդ ու երրորդ ռաունդներում հայ մարզիկը փոխեց մարտավարությունն ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց ադրբեջանցուն։ Արդյունքում՝ վստահ հաղթանակ 5։0 հաշվով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում