ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ը դատապարտել են Օդեսայում մշակութային օբյեկտների ոչնչացումը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ը դատապարտել են Օդեսայում մշակութային օբյեկտների ոչնչացումը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտել են ռուսական հարվածները Օդեսայի վրա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «խստորեն դատապարտել է» ռուսական հրթիռային հարձակումը Օդեսայի վրա, որի հետևանքով զոհվել է երկու մարդ և վնասվել Օդեսայի Պայծառակերպության տաճարը։ Հարվածի հետևանքով ավիրվել են նաև քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի այլ պատմական շենքեր։

Այս հայտարարությունը հուլիսի 23-ին ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկի անունից հրապարակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։

Նշենք, որ ռուսական կողմը տաճարի վնասումը կապել է ուկրաինական հակաօդային պաշտպանության հրթիռների անարդյունավետության հետ․ համաձայն Կրեմլի տարածած հայտարարության՝ ուկրաինական ՀՕՊ միջոցները շատ անարդյունավետ են, և դրանցից շատերը արձակվելուց շատ ցանցած ընկնում են գետին․ այդպիսի հրթիռներից մեկն էլ տաճարի մասնակի ավերման պատճառ է դարձել։

Տաճարի և այլ պատմական հուշարձանների հրետակոծությունը ՅՈՒՆԵՍԿՈ-ի  հայտարարության մեջ որակվել է «հարձակում Համաշխարհային ժառանգության կոնվենցիայով պահպանվող տարածքի վրա՝ խախտելով 1954 թվականի Հաագայի կոնվենցիան զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» որոշումը։

ՄԱԿ-ի խոսնակը նշել է, որ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի տարածք լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Ուկրաինայի առնվազն 270 մշակութային օբյեկտների վնաս, այդ թվում՝ 116 կրոնական օբյեկտի։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Ռուսաստանին անհապաղ դադարեցնել հարձակումները օբյեկտների վրա, որոնք պաշտպանված են «լայնորեն վավերացված միջազգային նորմատիվ փաստաթղթերով», ինչպես նաև քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց վրա հրթիռակոծությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում